Մանդատից հրաժարված «Ծառուկյան» խմբակցության 3 պատգամավորների լիազորությունները դադարեցվեցին

11:16, 30 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի տարածքային ցուցակներով պատգամավոր ընտրված Խաչիկ Մանուկյանի, Արտյոմ Ծառուկյանի և Հարություն Ղարագյոզյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են: Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկին այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

«Հաշվի առնելով պատգամավորներ Արտյոմ Ծառուկյանի, Խաչիկ Մանուկյանի և Հարություն Ղարագյոզյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին դիմումները՝ դադարեցվում են նրանց լիազորությունները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Բաբլոյանը:

Նա հավելեց, որ համապատասխան արձանագրությունն արդեն ուղարկվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով:


© 2009 ARMENPRESS.am