ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ճշտում է Մոսկվայում փոթորիկի հետևանքով տուժածների թվում հայերի առկայությունը

19:41, 29 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը ճշտում է Մոսկվայում տեղի ունեցած ուժեղ փոթորիկի հետևանքով զոհերի ու տուժածների թվում հայերի ու ՀՀ քաղաքացիների առկայությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մոսկվայում տեղի ունեցած փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, իսկ վիրավորներինը՝ գրեթե 70-ի:

Մահվան դեպքերի առնչությամբ նախաքննական ստուգումներ են սկսվել:


© 2009 ARMENPRESS.am