Հայաստան կայցելի ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը

18:52, 29 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 29  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով մայիսի 30-ին Հայաստան կայցելի Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին կընդունի  Հանրապետության Նախագահը։

Մայիսի 30-ին կկայանան Հայաստանի արտաքին գործերի նախարարի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը:


© 2009 ARMENPRESS.am