Հայ աթլետները ոսկե մեդալ են նվաճել Վրաստանի առաջնությունում

16:38, 29 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամ Լիլիթ Հարությունյանը, ով նաև 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից է, և Էլլադա Ալավերդյանը հաջող են մասնակցել Վրաստանի բաց առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լիլիթ Հարությունյանը 400 մետր տարածությունը հաղթահարել է 58.77 արդյունքով, իսկ Էլլադան Ալավերդյանը 1500 մետրը` 5.00.33 արդյունքով: Երկուսն էլ դարձել են ոսկե մեդալակիր:

Ավելի ուշ Հայաստանի պատանի աթլետները կմասնակցեն Բալկանյան երկրների ամառային առաջնությանը, որը կկայանա Ստամբուլում: Ստամբուլ կմեկնեն 5 մարզիկ` Դավիթ Սարգսյանը, Գայանե Չիլոյանը, Յուրա Խաչատրյանը, Անգելինա Ավագյանը և Էլլադա Ալավերդյանը: Մրցաշարը կմեկնարկի հունիսի 3-ին:


© 2009 ARMENPRESS.am