Մաքքեյնը Ռուսաստանն ավելի մեծ սպառնալիք Է համարում, քան ԻՊ-ն
15:50, 29 Մայիս, 2017«Կարծում եմ, որ ԻՊ-ն կարող Է ահավոր բաներ անել, եւ ինձ շատ Է անհանգստացնում այն, թե ինչ Է տեղի ունենում մուսուլմանների հավատքի հետ, ինձ դրան վերաբերող շատ բան Է անհանգստացնում: Բայց հենց ռուսներն են փորձում քայքայել ժողովրդավարության հիմքերը, այլ խոսքով՝ փոխել ամերիկյան ընտրությունների արդյունքները: Ես չեմ տեսել այն բանի ապացույցները, որ նրանք առաջադիմել են, բայց նրանք փորձում Էին ու դեռեւս փորձում են փոխել ընտրությունների ելքը»,- Կանբերա կատարած այցի ժամանակ ասել Է սենատորը ավստրալական ABC հեռուստառադիոկորպորացիային տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ ՌԴ-ն «այժմ Էլ փորձում Էր ազդել Ֆրանսիայի ընտրությունների վրա», նա կրկին ոչ մի ապացույց չի ներկայացրել: «Ուստի ես Վլադիմիր Պուտինին, որը մասնատեց Ուկրաինան՝ ինքնիշխան պետությունը, որը ճնշում Է գործադրում Բալթյան երկրների վրա, ես ռուսներին համարում եմ ամենալուրջ մարտահրավերը, որ մենք ունենք»,-
© 2009 ARMENPRESS.am