Չիլիում սկսվել Է աշխարհի խոշորագույն օպտիկական հեռադիտակի կառուցումը

15:18, 29 Մայիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չիլիի հյուսիսում գտնվող Ատակամա անապատում սկսվել Է աշխարհում խոշորագույն օպտիկական հեռադիտակի կառուցումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են արտասահմանյան ԶԼՄ-ները:
Շինարարության համար անհրաժեշտ միջոցները հատկացնում Է Եվրոպայի միջկառավարական աստղագիտական կազմակերպությունը՝ European Southern Observatory-ն (ESO):
Հեռադիտակը գտնվում Է ծովի մակարդակից 3 հազար մետր բարձրության վրա Ատակամա անապատի կենտրոնում: Հիմնական հայելու տրամագիծը կազմում Է 39 մետր:
Ավելի վաղ ESO-ն հայտարարել Էր, որ կառույցի նախագծի արժեքը գնահատվում Է մոտավորապես 1 մլրդ եվրո՝ 2012 թվականի գներով:
Ինչպես սպասվում Է, հեռադիտակը կսկսի աշխատել 2024 թվականին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

© 2009 ARMENPRESS.am