ԶԼՄ-ները արտասովոր կարմիր բռնկումներ են նկատել Սպիտակ տան լուսամուտներին

12:39, 29 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում Սպիտակ տան երկրորդ հարկում նկատվել են կարմիր գույնի վառ բռնկումներ, որոնց ծագումը չի հաջողվում որոշել: Այդ մասին հայտնել Է Fox 5 Atlanta հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Բռնկումները դադարել են, բայց պաշտոնատար անձինք չեն մեկնաբանում միջադեպը»,- ասվում Է ալիքի հայտարարության մեջ, որն ուղիղ հեռարձակում Է վարում: Նշվում Է, որ բռնկումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը մոտավորապես 20:30-ին (Երեւանի ժամանակով 04:30-ին), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am