Մանվել Գրիգորյանը ողջունում է «Ազգ-բանակ» գաղափարախոսությունը և աջակցում պաշտպանության նախարարի ծրագրերին

14:12, 28 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորական միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը վստահ է, որ հայ ժողովուրդը կարողանում է շատ լավ տեր կանգնել իր ձեռք բերած հաղթանակներին, իսկ երիտասարդները վայելում են այդ հաղթանակները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Մանվել Գրիգորյանը, անդրադառնալով ՀՀ-ում առկա սոցիալական խնդիրներին, ասաց. «Խնդիրները պետք է լինեն, որ լուծում ստանան: Առանց խնդիրների առաջընթաց չի լինում»:

Մանվել Գրիգորյանն անդրադարձավ նաև «Ազգ-բանակ» գաղափարախոսությանը` ընդգծելով, որ իրենք ողջունում և աջակցում են պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջ քաշած ծրագրերին: 


© 2009 ARMENPRESS.am