Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը հաջող մեկնարկ է ունեցել Մոսկվայի Grand Prix-ում

20:09, 27 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեծանվավազքի Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը հաջող է մեկնարկել Մոսկվայի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Ստեփանյանը խմբակային վաքում դուրս է եկել եզրափակիչ, որակավորման փուլում գրավելով 13-րդ տեղը, իսկ սկրետչում՝ 19-րդ հորիզոնականը:

Մինչ այս հավաքականի անդամը մասնակցել էր նաև Տուլայի Gran Prix-ին:

 


© 2009 ARMENPRESS.am