Ամերիկուհին թռել Է կրոսովերի կապոտին՝ փորձելով կանգնեցնել առեւանգչին

15:55, 26 Մայիս, 2017

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Վիսկոնսինի նահանգի բնակչուհին թռել Է իր կրոսովերի կապոտին, երբ տեսել Է, որ ղեկի առջեւ առեւանգիչ Է նստած: Տեսահսկման խցիկի տեսագրությունը մայիսի 25-ին հրապարակել Է ABC News-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:    
Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ 28-ամյա Մելիսա Սմիթը լցավորում Էր ավտոմոբիլն այն պահին, երբ անհայտ տղամարդը դուրս Է եկել մոտով անցնող սեդանից եւ նստել իր ավտոմեքենան: Չարագործը ցանկացել Է մեկնել, բայց ամերիկուհին փակել Է նրա տեսադաշտը՝ բռնվելով մաքրիչներից: Դրա հետեւանքով հանցագործը հետ Է սողոսկել սեդան, որտեղ գտնվում Էին նրա մեղսակիցները՝ տանելով տուժածի պայուսակը:  
Նշվում Է, որ Սմիթը թեթեւակի վնասվածքներ Է ստացել: Ինչպես հայտնել Է ոստիկանության տեղի բաժանմունքի սպա Թիմոթի Գաուքերը, իրավապահ մարմինները փնտրում են առեւանգչին եւ նրա հանցակիցներին:


© 2009 ARMENPRESS.am