Դավթաշենի կամրջից 13-ամյա երեխան հանկարծակի վայր է ընկել երկաթյա արգելափակոցների վրայով քայլելիս

11:29, 26 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր  վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 13-ամյա երեխայի մահվան պատճառները։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2017թ. մայիսի 25-ին՝ ժամը 19:25-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Դավթաշենի կամրջից երեխա է ընկել:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նախնական տվյալներով՝ 13-ամյա երեխան նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, կամրջի երկաթյա արգելափակոցների վրայով քայլելիս հանկարծակի վայր է ընկել և մահացել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 

Քննություն է տարվում՝ երեխայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:


© 2009 ARMENPRESS.am