«Ավրորա-2017»-ի հավակնորդ Թոմ Քաթինան տպավորված է Գյումրու գեղեցկությամբ
21:13, 24 Մայիս, 2017ԳՅՈՒՄՐԻ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ավրորա-2017»-ի հավակնորդ Թոմ Քաթինան տպավորված է Գյումրու գեղեցկությամբ: Այս մասին Թոմը նշեց «Արմենպրես»-ի հետ զրույցում: Կիսվելով տպավորություններով՝ «Ավրորա-2017»-ի հավակնորդը փաստեց, որ Գյումրին իր սպասածից ավելի գեղեցիկ է: «Ես լսել եմ այն ահավոր երկրաշարժի մասին, որը տեղի է ունեցել այստեղ, և որ այս քաղաքը ավերակի է վերածվել, բայց եթե կան հույսի նշաններ, ապա քաղաքը կվերականգնի, իսկ ես այդ հույսի նշանները տեսա:
Արմենուհի Մխոյան
© 2009 ARMENPRESS.am