Էրդողանը ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կոչ է արել ՀՆԱ-ի նվազագույնը 2 տոկոսն ուղղել պաշտպանության կարիքներին

21:18, 24 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կոչ է արել համերաշխություն ցուցաբերել միմյանց նկատմամբ: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: 

Դիմելով ՆԱՏՕ-ի անդամ երկրներին՝ նա նաև կոչ է իրենց ՀՆԱ-ի նվազագույնը 2 տոկոսն ուղղել պաշտպանության ոլորտի կարիքներին: 

Էրդողանը ՆԱՏՕ- գագաթնաժողովին մասնակցելու համար մայիսի 24-ին  մեկնել է Բրյուսել: 

ՆԱՏՕ-ի Գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 25-ին Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում: Գագաթնաժողովը տեղի է ունենալու սեղմ ծրագրի շրջանակներում, և հիմական քննարկման թեման լինելու է ահաբեկչության դեմ պայքարում ՆԱՏՕ-ի ունեցած դերը: 

Դեռևս 2014-ին Ուելսում տեղի ունեցած  ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին դաշինքի անդամ երկրների պարտավորվել էին իրենց պաշտպանական ոլորտի ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 2 տոկոս


© 2009 ARMENPRESS.am