Բռնցքամարտիկները հավաք կանցկացնեն Լեհաստանում

10:55, 24 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի ընտրանին ուսումնամարզական հավաք կանցկանցի Լեհաստանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մայիսի 24-28-ը Լեհաստանի Կելցե քաղաքում համատեղ ուսումնամարզական հավաք և ընկերական մենամարտեր կանցկացնի Լեհաստանի հավաքականի հետ:

Հայաստանի հավաքականի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ Լեհաստան կմեկնեն 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ քաշայիններ Յուրա Դարաբյանն ու Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:


© 2009 ARMENPRESS.am