Հրապարակվել են բոլոր նոր iPhone-ների լուսանկարները

15:32, 22 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում հրապարակվել են նոր iPhone-ների մանրակերտերի լուսանկարները: Slashleaks կայքում զետեղված լուսանկարներում պատկերված են iPhone 7s-ը, 7s Plus-ը եւ 8-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նշվում Է, որ լուսանկարներն արված են Չինաստանում iPhone-ի համար կորպուսների արտադրության գործարանում: 
Դատելով ըստ նկարների՝ iPhone 7s-ը եւ 7s Plus-ը կստանան նույնպիսի կորպուս եւ Էկրան, ինչպես եւ Apple-ի սարքերի յոթերորդ մոդելը: iPhone 8-ն, իր հերթին, փոքր-ինչ մեծ Է սմարթֆոնի սովորական տարբերակից, բայց կստանա 5,8 դյույմանոց անշրջանակ OLED-Էկրան:  
Նոր iPhone-ները կներկայացվեն 2017 թվականի աշնանն Apple-ի ամենամյա շնորհանդեսին: Վերջին տեղեկատվության համաձայն՝ ընկերությունը կթողարկի միանգամից երեք սարք, որոնցից երկուսը կդառնան IPhone-ի ներկայիս մոդելների աննշան բարելավումը:


© 2009 ARMENPRESS.am