Ասմունքի հանրապետական փառատոնում Գեղարքունիքի մարզի դպրոցականները նվաճել են մրցանակային երեք տեղ

20:57, 19 Մայիս, 2017

 

ԳԱՎԱՌ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :  Ասմունքի հանրապետական փառատոնի եզրափակիչ փուլում, որն անցկացվել է  Երեւանի Եղիշե Չարենցի անվան N 67 հիմնական դպրոցում, Գեղարքունիքի մարզից մասնակցելու իրավունք ստացած 6 դպրոցականներից մրցանակներով են վերադարձել 3 հոգի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից,  հանրապետական ասմունքի մանկապատանեկան 10-րդ մրցույթ-փառատոնի  հանրապետական  փուլին Գեղարքունիքի մարզից մասնակցելու իրավունք էին   ստացել փառատոնի մարզային փուլի կրտսեր  տարիքային խմբի հաղթողներ՝   Գավառի  N 5  հիմնական դպրոցի աշակերտ  Լիանա Օհանյանը, Լճաշենի  միջնակարգ դպրոցի աշակերտ Նարե Խանդանյանը, Ծովազարդի միջնակարգ դպրոցի աշակերտ Լիդա Գալոյանը,  Փամբակ-Դարանակի միջնակարգ դպրոցի աշակերտներ   Էլմիրա Պապյանը եւ Անի Դաշյանը, Կարմիրգյուղի թիվ 1 դպրոցի աշակերտ Շուշան Ղալակչյանը:  Փառատոնի  հանրապետական փուլին մասնակցում էր  86 աշակերտ, որոնցից հաղթող ճանաչվեց 43-ը, որոնց  մեջ ընդգրկվեցին  նաեւ Գեղարքունիքի մարզը ներկայացնող Նարե Խանդանյանը,  Էլմիրա Պապյանը  եւ Անի Դաշյանը: Փաստորեն, մարզի երեք մրցանակակիրներից երկուսը՝ Էլմիրա Պապյանը եւ Անի Դաշյանը, ներկայացնում մեն մեկ ուսումնական հաստատություն՝ Փամբակ-Դարանակի միջնակարգ դպրոցը:   Ասմունքի հանրապետական փառատոնն ավարտվել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցած  գալա համերգով եւ մրցանակաբաշխությամբ:Մրցանակակիրները, այդ թվում եւ Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչներ Նարե Խանդանյանը,  Էլմիրա Պապյանը  եւ  Անի Դաշյանը արժանացել են խրախուսական մրցանակի ու ստացել  նվերներ՝ հայ գրականության լավագույն գրքերի ընտրանի եւ բջջային հեռախոսներ:

 

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am