Ստամբուլում բասկետբոլի երկրպագուների միջև ծագած վիճաբանության հետևանքով վիրավորվել է Հունաստանի 5 քաղաքացի

19:03, 19 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ստամբուլում  Եվրոլիգայի «Եզրափակիչ քառյակի» մեջ հայտնված թուրքական «Ֆեներբահչե» և հունական «Օլիմպիակոս» բասկետբոլային թիմերի եկրպագուների միջև մայիսի 19-ին վիճաբանություն է տեղի ունեցել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

Երկրպագուների միջև բախումը տեղի է ունեցել Ստամբուլի Թաքսիմի շրջանի Իսթիքլալ փողոցում:

Բախման հետևանքով 5 հույն երկրպագու ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: 

Եվրոլիգայի «Եզրափակիչ քառյակի» հանդիպումները  մայիսի 19-ից 21-ը տեղի են ունենում Ստամբուլի «Սինան Էրդեմ» մարզադաշտում: 

 


© 2009 ARMENPRESS.am