17:57, 19 Մայիս, 2017
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Ռիհաննան մի քանի զարդ Է ներկայացրել այն հավաքածուից, որն ստեղծվել Է Chopard մակնիշի հետ համատեղ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է
«Արմենպրես»-ը, մայիսի 19-ին հայտնել Է The Daily Mail-ը:
Նա զարդերը ներկայացրել Է Կաննի կինոփառատոնի ժամանակ: Ռիհաննան ցուցադրել Է ականջօղեր, թանկարժեք քարերով մանյակ ու ժամացույց:
Chopard-ը ժամացույցների, ոսկերչական իրերի եւ լյուքս դասի աքսեսուարների շվեյցարական արտադրող ընկերություն Է: Հիմնադրվել Է 1860 թվականին, կենտրոնակայանը գտնվում Է Ժնեւում: