Բրիտանացին 15 հազար մետաղադրամ Է լցրել կամրջի վրա եւ ցուցադրել անցորդների արձագանքը

14:52, 19 Մայիս, 2017

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի բնակիչ Ջամալ Մաքմյուրանը Twitter-ում արտասովոր փորձի հեռարձակում Է կազմակերպել. լուսանկարիչ Լանա Մեսիքի հետ նա 15 հազար մետաղադրամ Է լցրել սալարկուղու վրա եւ հետեւել անցորդների արձագանքին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Mashable-ին:  
Մեսիքը չի իմացել, թե ինչ անի այն մետաղադրամները, որոնք իր մոտ մնացել Էին արտ-նախագծից հետո: Ուստի նա Մաքմյուրանի հետ որոշել Է իրական ժամանակով պատմել, թե մարդկանց մեջ ինչ զգացումներ Է առաջացնում այդ գտածոն: Կամուրջը երեւում Էր Մաքմյուրանի բնակարանի լուսամուտից, կազմակերպիչները կարող Էին հետեւել դեպքերի ընթացքին:
Մետաղադրամների կույտով անմիջապես հետաքրքրվել են երեխաները: Մի խումբն սկսել Է խաղալ դրանցով, իսկ մյուսը՝ հավաքել դրանք: Ոմանք պարզապես լուսանկարվել են գտածոյի ֆոնին, իսկ անցորդներից մեկը նույնիսկ կույտի վրա Է դրել իր հովանոցը հանուն կոմպոզիցիայի: 
Նրանց թվում աչքի Է ընկել մի տղամարդ, որը որոշել Է անձրեւ սարքել մետաղադրաներով: 
Փորձն ավարտվել Է նրանով, որ երկու տղաներ տոպրակ ու բահ են բերել կամուրջ եւ իրենց հետ տարել ամբողջ հարստությունը:

© 2009 ARMENPRESS.am