Ջենիֆեր Լոուրենսը եւ դեղձանիկը նկարահանվել են Dior-ի հոլովակում

12:37, 19 Մայիս, 2017

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը մասնակցել Է Dior ֆրանսիական նորաձեւության տան գովազդային արշավին: Նրա մասնակցությամբ կարճամետրաժ տեսահոլովակը հրապարակված Է YouTube-ում: Կադրում Ջենիֆերն Է, դեղձանիկը եւ ծաղկամանը: Տեսանյութը ստեղծվել Է սեւ-սպիտակ գույներով, կադրի հետեւում հատվածներ են հնչում դերասանուհու հարցազրույցներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  
Լոուրենսը առավել հայտնի Է «Քաղցած քաղեր» եւ «Իքս մարդիկ» ֆրանշիզաներում խաղացած դերերով: Նա «Օսկար» մարցանակի Է արժանացել «Իմ ընկերը խենթ Է» ֆիլմի համար եւ պարգեւի անվանակարգվել «Խարդախություն ամերիկյան ձեւով» եւ «Ձմեռվա ոսկոր» կինոնկարներում կատարած աշխատանքի համար:
Christian Dior ֆրանսիական նորաձեւության տունը հիմնադրվել Է 1946 թվականին մոդելագործ Քրիստիան Դիորի կողմից: Ժամանակի հետ այդ բրենդի ներքո սկսել Է թողարկվել ոչ միայն կանանց ու տղամարդկանց համար նախատեսված հագուստ, կոշիկ եւ պարֆյումերիա, այլեւ դեկորատիվ կոսմետիկա, ինչպես նաեւ մաշկի խնամքի միջոցներ, ժամացույցներ, ոսկերչական իրեր: 
Dior-ն արդեն հայտնի դերասանների Է ներգրավել իր գովազդային արշավներին: Օրինակ, Dior Homme Sport գովազդի համար հրավիրել են Ջուդ Լոուին, իսկ Sauvage բույրը ներկայացրել Է Ջոնի Դեփը:  Նոյեմբերին Rose des vents հավաքածուի դեմքը դարձել Է բրիտանացի դերասան Էմիլիա  Քլարկը, ով հայտնի Է «Գահերի խաղը» սերիալից, որում նա խաղացել Է Դեյեներիս Տարգարիենի դերը:


© 2009 ARMENPRESS.am