Նյու Յորքում հետիոտներին վրաերթի ենթարկած տղամարդուն սպանության մեղադրանք Է ներկայացվել

11:08, 19 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի կենտրոնի Թայմս սքվեր հրապարակում հետիոտներին վրաերթի ենթարկած տղամարդուն սպանության եւ մարդկանց դեմ մահափորձի մեղադրանքներ են ներկայացվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 19-ին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով քաղաքի ոստիկանության դեպարտամենտին:
Նրա տվյալներով՝ Նյու Յորքի Բրոնքսի շրջանի 26 ամյա բնակիչ Ռիչարդ Ռոխասը միջադեպից առաջ թմրանյութ Է ընդունել: Այս տեղեկությունները հաստատել Է փորձաքննությունը: Ցուցմունքներ տալու ընթացքում Ռոխասը, ինչպես նշում Է հեռուստաալիքը, ասել Է, թե «աստված Է դրդել իրեն» կատարելու այդ հանցագործությունը: Բերման ենթարկելիս նա ոստիականներին խնդրում Էր գնդակահարել իրեն:
Ավելի վաղ Նյու Յորքում ավտոմեքենայով բազմության մեջ մխրճված վարորդը ոստիկաններին պատմել Է, թե «ձայներ Էր լսում» եւ կարծում Էր՝ կմեռնի:  
Ռոխասն արդեն հայտնի Էր ոստիկաններին: 2008 եւ 2015 թվականներին նրան ձերբակալել են անսթափ վիճարում ավտոմեքենա վարելու համար: Մեկ շաբաթ առաջ նա ձերբակալվել Էր այն բանից հետո, երբ դանակով սպառնացել Էր նոտարին՝ հայտարարելով, թե վերջինս գողացել Է իր ինքնությունը:  
Մայիսի 18-ի ցերեկը նա կարմիր Honda-ով մխրճվել Է մարդկանց բազմության մեջ Թայմս սքվերում: Միջադեպը տեղի Է ունեցել 45-րդ փողոցի եւ Բրոդվեյի հատման վայրում: Ականատեսների խոսքով՝ ավտոմոբիլն ընթացել Է երթեւեկությանը հակառակ եւ մայթով՝ խփելով-վայր գցելով հետիոտներին: Միջադեպի հետեւանքով զոհվել Է 18-ամյա մի աղջիկ, եւս 22 մարդ տուժել Է: Այն բանից հետո, երբ ավտոմեքանան կանգ Է առել , Ռոխասը դուրս Է թռել այնտեղից եւ փորձել փախչել, բայց վկաները բռնել եւ կապկպել են նրան: Նշվում Է տուժածներից չորսը օրհասական վիճակում են:
Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն հայտարարել Է, որ իշխանությունները պատահարն ահաբեկչական գործողություն չեն համարում:
 


© 2009 ARMENPRESS.am