Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների համար ստորագրահավաք է սկսվել

21:23, 18 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկար տարիներ Ստամբուլի հայ համայնքի օրակարգում գտնվող Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների համար «Մտքի հարթակ» խումբը ստորագրահավաք է սկսել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ակոս» պարբերականը:

Change.org ինտերնետային կայքում սկսված ստորագրահավաքը կրում է «Տեղյա՞կ եք, որ Թուրքիայի Հայոց պատրիարքարանը գտնվում է օկուպացիայի մեջ» խորագիրը:

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների կազմակերպման համար սկսված ստորագրահավաքն ուղղված է պատրիարքարանի հոգևոր գործերին Թուրքիայի պետական կառույցների կողմից իրականացվող տարբեր միջամտությունների դեմ:

Պոլսո Հայոց պատրիարքարանում մարտի 15-ին գումարված հոգևորականների ժողովը պատրիարքական տեղապահ էր ընտրել Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին: Աթեշյանը, սակայն, ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ներկայացրել էր նահանգապետարանից ստացված գրությունը, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Նա հրաժարվել էր հեռանալ պատրիարքական փոխանորդի պաշտոնից՝ ասելով, որ թուրքական իշխանություններն իբրև պատրիարքարանի պաշտոնական ներկայացուցիչ միայն իրեն են ճանաչում:


© 2009 ARMENPRESS.am