Արցախի ԱԺ-ում պետբյուջեի կատարողականի մասին հաշվետվություններ են ներկայացվել

17:21, 17 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտում մայիսի 17-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի  մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Արամ Գրիգորյանը և Ռուսլան Իսրայելյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

2016թ. պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվություններ են ներկայացրել առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտի պատասխանատուները:

Առողջապահության նախարար Կարինե Աթայանը, ներկայացրնելով բնագավառի 2016թ.-ի կատարողականը, նշել է, որ պետական բյուջեից ոլորտին է ուղղվել  5մլրդ 949,8մլն դրամ, կատարողականը՝ 5մլրդ 662մլն դրամ կամ՝ նախատեսվածի 95,2%-ը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանի ներկայացմամբ՝ 2016թ.ին սոցիալական ոլորտին է հատկացվել 20մլրդ 929մլն դրամ, կատարողականը՝ 18մլրդ 932մլն 600հազ դրամ կամ նախատեսվածի 90%- ը:

Այնուհետև Աժ պատգամավորները կառավարության լիազոր ներկայացուցիչներին առաջադրել են հարցեր՝ բյուջեի կատարողականի վերաբերյալ:


© 2009 ARMENPRESS.am