HP-ն ներկայացրել Է հիշողության ամենամեծ ծավալով համակարգիչը

12:53, 17 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Hewlett Packard ընկերությունը ներկայացրել Է 160 տերաբայթ ռեկորդային ծավալի հիշողությամբ համակարգչի նախատիպը: Ընկերությունում նշում են, որ խոսքը այն հիշողության մասին Է, որը համակցում Է օպերատիվ եւ մշտական հիշողության գծերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: 
Համակարգիչն ստեղծվել Է մեծ տվյալներով աշխատելու համար եւ կարող Է միաժամանակ վերլուծել տեղեկատվություն, որի ծավալը համարժեք Է 160 մլն գրքի, պատմել են ընկերությունում: 
Սարքը, որն ստացել Է The Machine («Մեքենա») անվանումը, օգտագործում Է գործառնական համակարգ՝ Linux-ի հիմքի վրա: Համակարգչի ստեղծողները հիմնական ուշադրությունը հատկացրել են նրա հիշողությանը, այլ ոչ թե պրոցեսորին, հայտարարել են ընկերությունում:


© 2009 ARMENPRESS.am