Լատվիայում առաջին անգամ ցուցադրվելու է «Խոստում» ֆիլմը

15:43, 16 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայի մայրաքաղաք Ռիգայի «Սան» կինոթատրոնում առաջին անգամ ցուցադրվելու է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստում» ֆիլմը:

«Մայիսի 19-ին ժամը 18:00-ին «Սան» կինոթատրոնում տեղի է ունենալու «Խոստում» ֆիլմի հատուկ ցուցադրությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` իր ֆեյսբուքյան էջում նշել է Լատվիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Ֆիլմի դերակատարներից Մայքլը հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացել Կոստանդնուպոլիս` ուսուﬓասիրելու բժշկություն: Քրիսը աﬔրիկացի լուսանկարիչ-լրագրող է, ով եկել է այդ երկիր, որպեսզի լուսաբանի Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքն այդ ռազմաճակատում, և հարաբերությունների ﬔջ է տաղանդավոր Փարիզում ուսանած հայ նկարչուհի Անայի հետ: Մայքլի և Քրիսի միջև մրցակցություն է ընթանում Անայի համակրանքը նվաճելու համար: Առաջին համաշխարհային պատերազմի ու Հայոց ցեղասպանության ժամանակահատվածում էլ ծավալվում է այս սիրային եռանկյունին:


© 2009 ARMENPRESS.am