ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կոալիցիոն համագործակցության նոր համաձայնագիր ստորագրեցին

16:13, 11 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կոալիցիոն համաձայնագիր ստորագրեցին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ Նախագահական նստավայրում ՀՀԿ-ից համաձայնագիրը ստորագրեց կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՅԴ-ից՝ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: 

Ստորագրման արարողությանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՅԴ ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանը, Արմեն Ռուստամյանը: 

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության ևս մեկ հուշագիր ստորագրել էին 2016թ. փետրվարի 24-ին, որի արդյունքում ՀՅԴ-ն նախարարական երեք և մարզպետի երկու պորտֆել ստացավ: 

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո մայիսի 18-ին կգումարվի ԱԺ առաջին նիստը, և հենց նույն օրը հրաժարական կտա գործող կառավարությունը և կձևավորվի նոր կառավարություն: Ազգային ժողով են անցել ՀՀԿ-ն, «Ծառուկյան», «Ելք» դաշինքները, ՀՅԴ-ն: 


© 2009 ARMENPRESS.am