Եվրամիության խորհուրդը հավանություն տվեց Ուկրաինայի համար անայցագիր ռեժիմին

13:17, 11 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության խորհուրդը մայիսի 11-ին հաստատել Է Ուկրաինային անայցագիր ռեժիմ տրամադրելու վերջնական որոշումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ինստիտուտի մամուլի ծառայությունում:
«Որոշումն ընդունված Է», ասել Է գործակալության զրուցակիցը: Ընդսմին Եվրամիությունը խոստացել Է կասեցնել դրա գործողությունը, եթե միգրացիայի եւ անվտանգության հետ կապված խնդիրներ ծագեն:
Այժմ ԵՄ-ի որոշումը, ինչպես սպասվում Է, մայիսի 15-ին կստորագրեն Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին եւ Եվրաիությունը նախագահող Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկաթը: Այնուհետեւ որոշումը կհրապարակի ԵՄ-ի պաշտոնական լրաբերը, եւ 20 օր անց ուկրաինացիները կկարողանան Եվրամիություն ուղեւորվել առանց այցագրերի: 
Ենթադրվում Է, որ անայցագիր ռեժիմը ուժի մեջ կմտնի հունիսի 11-ին:


© 2009 ARMENPRESS.am