Մակեդոնիայի խորհրդարանի մոտ տեղի ունեցած անկարգություններից տուժել Է ավելի քան հարյուր մարդ

13:15, 28 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն հարյուր մարդ, այդ թվում 22 ոստիկան եւ Մակեդոնիայի Ժողովրդական ժողովի (խորհրդարանի) երեք պատգամավոր, վնասվածքներ են ստացել խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով, ինչի մասին ապրիլի 28-ին հայտնել Է Սերբիայի ՌՏՍ հեռուստառադիոալիքը:  
Անկարգությունները տեղի են ունեցել ապրիլի 27-ի երեկոյան եւ լույս 28-ի գիշերը, երբ Հանուն մակեդոնական ազգային միասնության դեմոկրատական կուսակցության կողմնակիցները ներխուժել են խորհրդարանի շենք՝ այդ կերպ արձագանքելով խորհրդարանի նախագահի պաշտոնում Էթնիկ ալբան Թալաթ Ջաֆերիի ընտրվելուն: 
Մակեդոնիայի ներքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ խորհրդարանի շենքի մոտ իրադրությունը հաջողվել Է նորմալացնել. պատգամավորները դուրս են բերվել շենքից, իսկ ոստիկանությունն ուժ Է գործադրել ցուցարարների դեմ, որոնք սկսել Էին վրաններ խփել խորհրդարանի մոտ: Այս պահին խորհրդարանի շենքի շուրջը մետաղական արգելափակոցներ են դրված:  
Սպասվում Է, որ ապրիլի 28-ին ավելի ուշ Մակեդոնիայի նախագահ Ջորջե Իվանովի մասնակցությամբ կկայանա բոլոր խորհրդարանական կուսակցությունների առաջնորդների հանդիպում:  Պլանավորովում Է քննարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am