ՊԵԿ-ը հավաստագիր է հանձնել ևս 8 օրինապահ հարկ վճարողի
12:03, 28 Ապրիլ, 2017ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման 6-րդ փուլի արդյունքները: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանն ապրիլի 28-ին հավաստագրեր է հանձնել ևս 8 տնտեսվարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 22 ներկայացուցիչներից սահմանված չափանիշներին չի համապատասխանել մեկը, իսկ մնացած 13 դիմումն ուսումնասիրության ընթացքում է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում են ներկայացրել 133 տնտեսվարողներ, որոնցից 84-ի դիմումը բավարարվել է, 36-ինը՝ մերժվել, իսկ 13 դիմում ուսումնասիրության փուլում է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում:
Օրինապահ հարկ վճարողների ցանկ
© 2009 ARMENPRESS.am