Մակրոնը նախագահի պաշտոնում առաջին քաղաքական շփումը կունենա Մերկելի հետ

10:18, 28 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հառաջ» շարժումից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը պետության ղեկավար ընտրվելու դեպքում մտադիր Է առանահերթ կարեւորություն տալ Գերմանիայի հետ սերտ հարաբերությունների հաստատմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է ապրիլի 27-ին TF-1 հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում:
«Ֆրանսիայի նոր նախագահի կարգավիճակում օտարերկրյա պետության ղեկավարի հետ իմ առաջին քաղաքական շփումը ես կունենամ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, քանզի մտադիր եմ հասնել այն բանին, որ Ֆրանսիան Գերմանիայի հետ համատեղ գործի ինչպես Եվրամիությանը վերաբերող հարցերում, այնպես Էլ պաշտպանության խնդիրներում, որովհետեւ մենք ունենք շահերի ընդհանրություն եւ նպատակների ընդհանրություն»,- ասել Է Մակրոնը:
Ինչ վերաբերում Է իմ առաջին արտասահմանյան այցին, ապա դա կլինի ուղեւորություն Ֆրանսիայի սահմաններից դուրս  գործող ֆրանսիական զինուժերի ստորաբաժանումներ»,- նշել Է նախագահի թեկնածուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



© 2009 ARMENPRESS.am