NASA-ի գիտնականները հայտնաբերել են սառցապատ արտամոլորակ, որը նման Է Երկրին

11:48, 27 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA) հայտնաբերել Է նախկինում անհայտ սառցապատ արտամոլորակ՝ նույնպիսի զանգվածով, ինչպես Երկրինն Է, եւ իր աստղից նույնպիսի հեռավորությամբ, ինչպես մեր մոլորակն Արեգակից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է NASA-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: 
Ինչպես նշում են գերատեսչությունում, Երկիրը եւ մոլորակը, որն ստացել Է OGLE-2016-BLG-1195Lb անվանումը, հավասարահեռ են իրենց աստղերից, բայց վերջինիս աստղը չափազանց թույլ Է, ուստի Երկրի սառցե երկվորյակի վրա կյանքի առկայությունը քիչ հավանական Է: Այնուամենայնիվ, հայտնագործությունը գիտնականներին կօգնի մեր գալակտիկայի այլ մոլորակային համակարգերի ուսումնասիրման գործում, ճշտել են NASA-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am