Հոգևորականները կայցելեն Տավուշի սահմանային հենակետեր և Հարության ավետիսը կտանեն զինվորներին

11:50, 27 Ապրիլ, 2017

ԷՋՄԻԱԾԻՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուրբ Հարության տոնին հաջորդող շրջանում՝ 50 օր շարունակ, հոգևորականները կայցելեն Տավուշի սահմանային հենակետեր և Հարության ավետիսը կտանեն սահմանապահ զինվորին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, մեկնարկից առաջ հոգևորականներն ու հրամանատարները Հաղարծնի վանական համալիրում հանդիպեցին Վեհափառ հայրապետի հետ:


© 2009 ARMENPRESS.am