Սարկոզին կոչ է անում ընտրությունների երկրորդ փուլում սատարել Մակրոնին

21:35, 26 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կքվեարկի Էմանուել Մակրոնի օգտին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
Նրա կարծիքով` եթե ընտրություններում հաղթի Մարին Լը Պենը, Ֆրանսիային «շատ լուրջ հետևանքներ են» սպասվում։
«Այդ պատճառով ընտրությունների երկրորդ փուլում ես կքվեարկեմ Էմանուել Մակրոնի օգտին: Չի նշանակում, որ աջակցում եմ նրա ծրագրին, դա պատասխանատու ընտրություն է»,-գրել է Սարկոզին:
Ավելի վաղ, Սարկոզին Ֆրանսիայի քաղաքացիներին կոչ էր արել երկրի ղեկավարի ընտրություններում աջակցել Ֆրանսուա Ֆիյոնին։


© 2009 ARMENPRESS.am