ԵՊԲՀ գիտխորհրդում քննարկվել են բուհում կրթության հիմնահարցերը և դրանց լուծման ուղիները

20:57, 26 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի հերթական նիստը նվիրված էր բուհի կրթության հիմնահարցերին և լուծման ուղիներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊԲՀ-ից, զեկույցներով  հանդես են եկել ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը և  հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը:

Հանգամանալից անդրադարձ է կատարվել առկա խնդրիների լուծման ուղղությամբ իրականացվող և ծրագրվող աշխատանքներին:

Ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի կողմից բարձրացրած բազմաթիվ հարցերն ու առաջարկությունները վերաբերում էին բուհական և հետբուհական կրթության որակի բարելավմանը, ինչպես նաև ամբիոններում անհրաժեշտ աշխատանքային,  կառուցվածքային և այլ փոփոխությունների իրականացմանը:


© 2009 ARMENPRESS.am