Mango-ն մոդելներին ուղարկել Է ուսումնասիրելու գաղտնի լողափը

17:26, 26 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Mango իսպանական մակնիշը ներկայացրել Է նոր գովազդային արշավ, որի գլխավոր հերոսներն են՝ Արիզոնա Մյուզը, Սոֆյա Արենսը եւ Ալաննա Արինգտոնը: Ըստ սյուժեի, նրանք ուսումնասիրում են գաղտնի լողափը, որը հեռու Է կողմնակի մարդկանց հայացքներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է բրենդի մամուլի տեղեկագրում, որն ապրիլի 26-ին ստացել Է «Լենտա.ռու»-ն:
Գարուն-ամառ տարեշրջանի հագուստի հավաքածուում տեղ են գտել կրոպ-տոպերը՝ չմշակված եզրերով, ձեռագործ տոպերը, բարձր գոտկատեղով քաթանից կարված շալվարները, քուղակապերով ոճավոր լողազգեստները եւ բիկինիները՝ Էթնիկական մոտիվներով, ինչպես նաեւ ծաղկավոր տունիկաները: Հավաքածուի գլխավոր մոդելներից մեկը ծալքավոր գործվածքից պատրաստված արծաթագույն երկարափեշ զգեստն Է, որը հիշեցնում Է ջրահարսի եղջերաթեփը: 
Mango-ն մասս-մարկետ սեգմենտի հագուստի իսպանական արտադրող Է: Ընկերությունը հիմնադրվել Է 1984 թվականին, կենտրոնակայանը գտնվում Է Բարսելոնում:


© 2009 ARMENPRESS.am