Զապորոժիեում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո

15:54, 26 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Զապորոժիե քաղաքի Գլինկայի անվան համերգային սրահում ապրիլի 25-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Analitikaua.net»-ը, հուշ-երեկոն կազմակերպել էր Ուկրաինայում հայերի միության Զապորոժիեի շրջանի համանախագահ Արտաշես Սարգսյանը: Ելույթով հանդես եկան Արմեն Կոստանդյանը, Հասմիկ Շիրոյանը, Էվա Ոսկանյանը, Եկատերինա Մարգյանը, Հայկ Գրիգորյանը, ինչպես նաև «Լիլիան» պարային համույթը:

Միջոցառմանը մասնակցել են Զապորոժիեի շրջանային խորհրդի պատգամավորները, հոգևորականներ, հայ համայնքի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:


© 2009 ARMENPRESS.am