Այդ հարցերը քննարկում են երկրների ղեկավարները. Հնդկաստանի փոխնախագահը` ՀՀ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին

15:31, 26 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցությունն այն հարցն է, որը քննարկում են երկրների ղեկավարները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 26-ին Երևանի պետական համալսարանում պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ կարճ զրույցում այս մասին ասաց Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին` պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր համարում է Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը` հաշվի առնելով այդ ոլորտում Պակիստանի և Ադրբեջանի ակտիվ համագործակցությունը:  

«Դրանք հարցեր են, որոնք քննարկում են երկու երկրների ղեկավարները»,- ասաց Հնդկաստանի փոխնախագահը:

Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին ապրիլի 25-ին հանդիպում է ունեցել Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ: ԵՊՀ-ում Հնդկաստանի փոխնախագահը հանդես է եկել դասախոսությամբ: Մոհամմադ Համիդ Անսարիին շնորհվել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում: 


© 2009 ARMENPRESS.am