Հայտարարվել են աշխարհի ամենագեղատեսիլ օդանավակայանները

14:34, 26 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի ամենագեղատեսիլ օդանավակայանն Է ճանաչվել Հուանչո Իրաուսկին օդանավակայանը կարիբյան Սաբա կղզում: Զբոսաշրջիկներն այս ընտրությունը կատարել են գեղատեսիլ եւ արտասովոր տեսարանների համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է PrivateFly հետազոտական ընկերության կայքում, որը համապատասխան վարկանիշը կազմել Է ռեսուրսի այցելուների կարծիքների հիման վրա:
Ցանկում երկրորդ տեղն զբաղեցրել Է Դոնեգոլ օդանավակայանն Իռլանդիայում: Այստեղ կանոնավոր չվերթեր Է կատարում սոսկ մեկ ավիաընկերություն: Երրորդ հորիզոնականում Է Նիս Լազուր ափը, որը գտնվում Է Ֆրանսիայում Միջերկրական ծովի ափին՝ Վար գետի գետաբերանի մոտ:
Նաեւ թոփ-10 են մտել Ջիբրալթարը, Քվինսթաունը (Նոր Զելանդիա), Լոնդոն Սիթին (Մեծ Բրիտանիա), Արքայադուստր Հուլիանայի օդանավակայանը (Կարիբյան կղզիներ), Օռլանդոն (ԱՄՆ), Բառան (Մեծ Բրիտանիա) եւ Բիլլի Բիշոպ Տորոնտո Սիթին:
Վարկանիշը կազմելու առաջին փուլում կատարվել Է PrivateFly կայքի ավելի քան հազար օգտատերերի հարցում: Դրա արդյունքներով ընտրվել Է 122 օդանավակայան: Այնուհետեւ ժյուրին, որը բաղկացած Է ավիաճյուղի փորձագետներից, travel-լրագրողներից, բլոգերներից եւ ավիաընկերությունների ներկայացուցիչներից, կազմել Է դրանցից ամենագեղատեսիլների թոփ տասնյակը:


© 2009 ARMENPRESS.am