ՊԵԿ-ը օպերատիվ-հետախուզական միջոցառումներ է նախաձեռնել ադրբեջանական արկղերով խնձորների հայտնվելու դեպքի առթիվ

13:47, 26 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկումուտների կոմիտեն պարզաբանում է տարածել` կապված տեղական շուկայում հայտնաբերված ադրբեջանական արկղերով խնձորների հայտնվելու փաստի հետ: «Արմենպրես»-ը ներկայացնում է պարզաբանումն ամբողջությամբ:

«Տեղական շուկայի տարբեր վաճառակետերում ադրբեջանական արկղերով խնձորի հայտնվելու վերաբերյալ ՊԵԿ-ն անհրաժեշտ է համարում պարզաբանել.

  1. Խնձորի մաքսանենգության փաստի վերաբերյալ տեղեկատվություն այս պահին առկա չէ,
  2. ՀՀ օրենսդրությամբ հանրապետության տարածք անձնական օգտագործման համար թույլատրված քանակով (մինչև 50 կգ) խնձորի և այլ պտուղ-բանջարեղենի ներկրումն անգամ իրականացվում է խիստ հսկողության տակ,
  3. ՊԵԿ-ը նախաձեռնել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի մանրամասները ճշտելու նպատակով»:

© 2009 ARMENPRESS.am