Պոտենցիալ գնորդները քննադատել են ամբողջովին թափանցիկ ջինսերը

13:12, 26 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Topshop նորաձեւության բրենդի ջինսերի մոդելը, որը պատրաստվել Է թափանցիկ պոլիուրետանից, հարուցել Է պոտենցիալ գնորդների բացասական արձագանքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է UPI-ն:
Նորույթն սկսել Է մակնիշի ամերիկյան կայքում վաճառվել 100 դոլար գնով: Նկարագրության համաձայն, առաջարկվում Է դրանք հագնել փառատոների եւ դիմակահանդեսների ժամանակ: Ընկերության ոճաբանների կարծիքով, շալվարները հարմար են նաեւ ամենօրյա գործածության համար (դրանք կարելի Է համադրել բիկինիի, շրջազգեստների, լայն սվիտերների, պայետկաներով ժակետների հետ):
«Մարդիկ քննադատելու են ձեզ, երաշխավորված Է»,-նշվում Է նաեւ ապրանքի Էջում:
Twitter-ի օգտատերերը, որոնք ուշադրություն են դարձրել թափանցիկ ջինսերի վրա, կասկածներ են հայտնել դրանց կիրառելիության հարցում եւ ենթադրել են, որ մակնիշը շատ հեռու Է գնացել դիզայնի հետ կապված փորձարարություններում: «Գնա տուն, Topsho՛p, դու հարբած ես»,-գրել Է քննարկման մասնակիցներից մեկը:
Յուզերները նաեւ վստահություն են հայտնել, որ պոլիուրետանե շալվարները կնպաստեն քրտնարտադրությանը:
 


© 2009 ARMENPRESS.am