Թուրքիայի տարբեր նահանգներում պայթյուններ են տեղի ունեցել. կան զոհեր

17:06, 25 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիայի Շըրնաք և Կարս գավառներում Քրդական բանվորական կուսակցության (PKK) կողմից կազմակերպված պայթյունների հետևանքով թուրք զինվորներ են մահացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Շըրնաքում գործի է դրվել քուրդ զինյալների կողմից տեղադրված ինքնաշեն պայթուցիկը, ինչի հետևանքով երկու թուրք զինվոր ծանր վիրավորում են ստացել: Հիվանդանոցում նրանց կյանքը փրկել չի հաջողվել:

Իսկ Կարսում թուրք ուժայինների կողմից որոնողական աշխատանքների ժամանակ գործի է դրվել թաքցված ականը: Պայթյունի հետևանքով երկու զինվոր սպանվել է, երեքը` վիրավորվել: 


© 2009 ARMENPRESS.am