Miu Miu-ն մոդելներին բաց Է թողել «շնաձկան» լողավազան

15:42, 25 Ապրիլ, 2017

 

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Miu Miu մակնիշը թողարկել Է տեսահոլովակ, որը նվիրված Է Mytheresa.com.-ի հետ համագործակցությամբ ստեղծված հագուստի հավաքածուին: «Շնաձուկը» անվանումը կրող տեսանյութը հրապարակված Է YouTube-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
Գլխավոր հերոսները լողորդուհիներն են: Ըստ սյուժեի, նրանք լողավազանի մոտ խորեոգրաֆիա են սովորում, երբ ջրում նրանցից մեկի աչքին երեւում Է շնաձկան լողակը: Հոլովակի հեղինակը Central Saint Martins գեղարվեստական քոլեջի շրջանավարտ Դենի Սանգրան Է:   
Miu Miu-ն Prada իտալական նորաձեւության տան «դուստր» ընկերությունն Է: Սկզբնապես բրենդի հավաքածուներում տեղ են գտել ինչպես կանանց, այնպես Էլ տղամարդկանց համար նախատեսված շարքեր, բայց 2008 թվականից ընկերությունը փոխել Է իր ռազմավարությունը եւ կենտրոնացել միայն կանանց հագուստի եւ աքսեսուարների ստեղծման վրա: Տարբեր ժամանակներում ընկերության հետ համագործակցել են Մեգի Ջիլենհոլը, Վանեսա Փարադին, Քիրսթեն Դանսթը եւ Լետիցիա Կաստան:

 


© 2009 ARMENPRESS.am