Թողարկվել Է «Kingsman. Ոսկե մատանի» լրտեսական կատակերգության առաջին թրեյլերը

14:06, 25 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանցում հայտնվել Է ռեժիսոր Մեթյու Վոնի ,Kingsman. Ոսկե մատանի» ֆիլմի առաջին պրոմոհոլովակը: Լրտեսական կատակերգության թրեյլերը հրապարակված Է 20th Century Fox-ի YouTube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ըստ սյուժեի, անհայտ անձինք ոչնչացնում են Kingsman բրիտանական գաղտնի ծառայության կենտրոնակայանները: Հատուկ գործակալները միավորվում են ամերիկացի հետախույզների հետ՝ պայքարելու ընդհանուր թշնամու դեմ:
Ժապավենում նկարահանվել են Թերոն Էջերթոնը, Մարկ Սթրոնգը, Չենինգ Թաթումը, Ջուլիանա Մուրը, Ջեֆ Բրիջեսը եւ Քալին Ֆերթը:
Ֆիլմը դառնալու Է «Kingsman. Գաղտնի ծառայություն» կինոնկարի շարունակությունը, որը թողարկվել Է 2015 թվականի հունվարին եւ դարձել դրամարկղային հիթ՝ համաշխարհային վարձույթում հավաքելով ավելի քան 400 մլն դոլար: Որպես օրիգինալ ժապավենի ռեժիսոր նույնպես հանդես Է եկել Վոնը:



© 2009 ARMENPRESS.am