Արցախում զոհված հայ զինվորը պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

12:20, 25 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 25-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Նարեկ Հարությունյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: 


© 2009 ARMENPRESS.am