«Ելք»-ի օգտին քվեարկությունը դրական փոփոխությունների շարունակություն է. Փաշինյանը հանդիպեց ավանցիներին

16:40, 22 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի քաղաքապետի թեկնածու, «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն իր թիմի  հետ  ապրիլի 22-ի  քարոզարշավն անցկացրեց  Ավան վարչական շրջանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` բնակիչների հետ հանդիպմանը Փաշինյանը հորդորեց ավանցիներին քվեարկել «Ելք»-ի օգտին եւ թույլ տալ շարունակել ապրիլի 2-ին սկսված փոփոխությունները: «Մայիսի 14-ի ընտրություններում դուք հնարավորություն ունեք նոր թափ  հաղորդելու դրական  փոփոխությունների այս գործընթացին»,-ասաց Փաշինյանը: 

Նա հորդորեց մայիսի 14-ին գնալ ընտրական տեղամասեր եւ առանց որեւէ կասկածի ձայնը տալ «Ելք» դաշինքին:

Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայրաքաղաքի բնակիչներին մտահոգող 4 հիմնական խնդիր է առանձնացնում, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն: Դրանցից առաջինը տրանսպորտն է, երկրորդը` բազմաբնակարան շենքերի կառավարումը, երրորդը` մանկապարտեզների հետ կապված վիճակը, չորրորդը` կանաչապատումը և քաղաքի սանիտարական վիճակը:

Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին:


© 2009 ARMENPRESS.am