Քարոզարշավի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը երևանցիներին մտահոգող չորս հիմնական խնդիր է առանձնացնում

18:53, 21 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայրաքաղաքի բնակիչներին մտահոգող 4 հիմնական խնդիր է առանձնացնում, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն:

«Ես կառանձնացնեմ 4 հիմնական ու շուտափույթ լուծման կարիք ունեցող խնդիր: Առաջինը տրանսպորտն է, երկրորդը` բազմաբնակարան շենքերի կառավարումը, երրորդը` մանկապարտեզների հետ կապված վիճակը, չորրորդը` կանաչապատումը և քաղաքի սանիտարական վիճակը», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 21-ին դաշինքի քարոզչական միջոցառման շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց Փաշինյանը:

Փաշինյանը երևանցիներին խոստանում է հետաքրքիր, գեղեցիկ ու ակտիվ քարոզարշավ անցկացնել, որի ընթացքում մանրամասն կներկայացնեն իրենց ծրագիրը: «Մենք գիտենք, որ մարդկանց հետ շփվելու արդյունավետ եղանակներ պետք է փնտրենք ու գտնենք, և մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: 


© 2009 ARMENPRESS.am