Իրանում մեկնարկել Է նախագահական ընտրարշավը

18:00, 21 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում մեկնարկել Է նախագահական ընտրարշավը, որին կմասնակցեն ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների խորհրդի կողմից հաստատված վեց թեկնածուներ, ինչի մասին ապրիլի 21-ին հայտնել Է IRNA գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես նշում Է IRNA-ն, թեկնածուները կարող են իրենց ընտրարշավն սկսել ցանկացած օր մինչեւ մայիսի 18-ը, որը լռության օր Է հայտարարված մայիսի 19-ին պլանավորված ընտրություններից առաջ:
Իրանի նախագահի պաշտոնի համար պայքարելու են պետության ներկայիս ղեկավար 69-ամյա Հասան Ռոուհանին, Իրանի 60-ամյա առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին, Թեհրանի 56-ամյա քաղաքագլուխ Մոհամադ Բաղեր Գալիբաֆը, Իրանի արդյունաբերության 70-ամյա նախկին նախարար Մոստաֆա Հաշեմի Թաբան, երկրի մշակույթի նախարարության 70-ամյա նախկին ղեկավար Մոստաֆա Միրսալիմը եւ Իրանի 50-ամյա նախկին գլխավոր դատախազ Էբրահիմ Ռաիսին:
Ընդամենը ընտրություններին մասնակցելու համար գրանցվել Էր 1636 թեկնածու: Նախագահի պաշտոնի թեկնածու գրանցվելու փաստաթղթեր Էր ներկայացրել նաեւ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, բայց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը չթույլատրեց նրա մասնակցությունը:
Եթե մայիսի 19-ին պլանավորված քվեարկության արդյունքում թեկնածուներից ոչ մեկը չհավաքի ձայների ավելի քան 50 տոկոսը, ապա դրանից մեկ շաբաթ անց Իրանում կկայանա ընտրությունների երկրորդ փուլը: Նախագահի նախորդ ընտրություններում Հասան Ռոուհանիին հաջողվել Էր ապահովել ընտրողների 51 տոկոսի աջակցությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
 


© 2009 ARMENPRESS.am