Առաջին լուսանկարներն են հրապարակվել «Գահերի խաղի» յոթերորդ եթերաշրջանի նկարահանումներից

16:20, 21 Ապրիլ, 2017

 

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանցում հայտնվել են «Գահերի խաղը» ամերիկյան սերիալի յոթերորդ եթերաշրջանի նկարահանումների առաջին լուսանկարները: Դրանք կայքում հրապարակել Է HBO հեռուստաալիքի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  
Լուսանկարներում իրենց կերպարներում ներկայացված են, մասնավորապես, դերասաններ Փիթեր Դինքլեյջը (Թիրիոն Լանիսթեր), Մեյսի Ուիլյամսը (Արյա Սթարք), Էմիլիա Քլարքը (Դեյեներիս Թարգարիեն), Լենա Հեդին (Սերսեյա Լանիսթեր), Նիկոլայ Քոսթեր-Վալդաուն (Ջեյմե Լանիստեր), Էլլի Քենդրիքը (Միրա Ռիդ), Էյդան Գիլենը (Փեթիր Բեյլիշ) եւ Քոնլեթ Հիլը (Վարիս):  
Ընդամենը հրապարակված Է 15 լուսանկար: 
«Գահերի խաղը» սերիալի նոր Էպիզոդների պրեմիերան տեղի կունենա հուլիսի 16-ին HBO ալիքով: 
Մարտի վերջին սերիալի ստեղծողները ցանցում զետեղել Էին յոթերորդ եթերաշրջանի առաջին թրեյլերը: Դրանում հայտնվել են սերիալի գլխավոր գործող անձինք՝ Ջոն Սնոուն, Դեյներիս Թարգարիենը եւ Սերսեյա Լանիսթերը: 
«Գահերի խաղը» ֆենթեզի-սերիալը թողարկում Է 2011 թվականից:

 


© 2009 ARMENPRESS.am