Հայտնի են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի զույգերը

14:53, 21 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիոնում կայացել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վիճակահանության արդյունքում միմյանց դեմ կմրցեն երկու մադրիդյան թիմերը` «Ռեալ»-ը և «Ատլետիկո»-ն:

Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմել են իտալական «Յուվենթուս»-ն ու ֆրանսիական «Մոնակո»-ն:

Կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումները կկայանան մայիսի 2-ին և 3-ին, իսկ պատասխան խաղերը` մայիսի 9-ին և 10-ին:


© 2009 ARMENPRESS.am