ԱՄՆ-ում մահացել Է երգիչ Քյուբա Գուդինգ Ավագը. New York Daily News

14:39, 21 Ապրիլ, 2017


ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում 72 տարեկան հասակում մահացել Է սոուլի ոճում ամերիկացի հայտնի երգիչ, The Main Ingredient ռիթմ ընդ բլյուզ խմբի առաջատար վոկալիստ Քյուբա Գուդինգ Ավագը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է New York Daily News թերթը:
Գուդինգին Սան Ֆեռնանդո Վալեյ քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) առանց կյանքի նշանների գտել են ապրլի 20-ին, օրվա երկրորդ կեսին սեփական ավտոմեքենայի մեջ: Նախնական տվյալներով՝ մահվան պատճառ կարող Էր դառնալ թմրադեղերով գերդոզավորումը:
The Main Ingredient խումբը համաշխարհային ճանաչում Է ստացել անցյալ դարի 70-ական թվականներին: Մասնավորապես, հենց Գուդինգն Է կատարել այդ կոլեկտիվի Everybody Plays the Fool գլխավոր հիթը, որը ձայնագրվել Է 1972 թվականին եւ անվանակարգվել Gremmy երաժշտական մրցանակի:
Քյուբա Գուդինգ Ավագը հոլիվուդյան դերասան, «Օսկար» մրցանակի դափնեկիր Քյուբա Գուդինգ Կրտսերի հայրն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am